«Լացիոյի» 100-միլիոնանոց պատասխանը ՊՍԺ-ին

«Լացիոն» մտադիր չէ վաճառել կիսապաշտպանին` Սերգեյ Միլինկովիչ Սավիչին:

«Tuttomercatoweb»-ը հայտնում է, որ սերբի տրանսֆերի հարցով հռոմեացիներին դիմել է «Պարի Սեն Ժերմենը»: «Արծիվները» հայտնել են, որ 100 միլիոն եվրոյից պակաս գումարով չեն բաժանվի իրենց առաջատար կիսապաշտպանից:

Փարիզցիները Միլինկովիչ Սավիչի համար պայքարելու են «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Յուվենտուսի» հետ, որոնք նույնպես հետաքրքրված են 22-ամյա խաղացողի ծառայություններով:

Ա Սերիայի ընթացիկ առաջնության 9 խաղում սերբը 2 գոլ է խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում