Կավանիի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Նիցային» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Նիցայի» նկատմամբ։ Փարիզյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էդինսոն Կավանին՝ երկու դեպքում էլ գոլով եզրափակելով Անխել դի Մարիայի փոխանցումները, իսկ երրորդ գոլը գրանցվեց Դանթեի ինքնագոլի արդյունքում։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 29 միավոր, իսկ «Նիցան» մնաց 10 միավորով՝ դեռևս 14-րդ հորիզոնականում։

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Նիցա»՝ 3։0
Գոլերը՝ Կավանի 3՛, 31՛, Դանթե 52՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում