1 խաղ = 1 գոլ. Կավանիի տպավորիչ արդյունավետությունը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին դուբլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի «Նիցայի» հետ խաղում:

«Squawka»-ն հաշվարկել է, որ մայրաքաղաքային թիմի կազմում ուրուգվայցին վերջին 63 խաղում 63 գոլ է խփել: Թոփ-5 լիգաների ներկայացուցիչներից վերջին երկու մրցաշրջաններում ավելի բարձր միջին արդյունավետություն ունի միայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (50-ից ավելի հանդիպում անցկացրածների հաշվարկում):

Հատկանշական է, որ 30-ամյա ֆուտբոլիստի` «Նիցայի» դարպասն ուղարկած առաջին գնդակը ՊՍԺ-ի համար դարձել է հոբելյանական 2500-րդը Լիգա 1-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում