Պերես. Հիմա «Ռեալի» ոսկե ժամանակներն են` լավագույն մարզչով ու Դի Ստեֆանոյի ժառանգով

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ «սերուցքայիններն» իրենց պատմության լավագույն ժամանակներից մեկում են գտնվում:

«Մեր ֆուտբոլիստները կրկին փոխեցին պատմությունը` երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Մենք ունենք աշխարհի լավագույն մարզչին, ի դեմս Զիդանի, Դի Ստեֆանոյի ժառանգ Կրիշտիանու Ռոնալդուին, մեծագույն ավագ Ռամոսին և յուրաքանչյուր խաղային դիրքում լավագույն ֆուտբոլիստներին: Հիմա մեր պատմության ոսկե ժամանակներից մեկն է:

Քարդիֆում տոնած հաղթանակը լավագույնն էր Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում: Հենց այդ գավաթն է անհավանական զգացմունքներ փոխանցելու սերունդներին: «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները գիտեն, որ պարտավոր են հաղթել Չեմպիոնների լիգայում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում