Դոնարումա. Խաղամակարդակով զիջում եմ Բուֆֆոնին, Նոյերին, Կուրտուային, Լյորիսին ու Դե Խեային

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտնել է, թե ովքեր են նրա համար օրինակ հանդիսանում:

«Բուֆֆոնը ֆուտբոլի պատմությունն է, ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Խաղի ժամանակ նա միշտ հանգիստ է: Ջիջին ցանկանում է մասնակցել բոլոր հանդիպումներին: Նա շատ լուրջ է վերաբերվում մարզումներին: Դա նկատել եմ ազգային հավաքականի ճամբարում, երբ նա վերջինն էր լքում մարզասրահը և առաջինը մտնում խաղադաշտ:

Բուֆֆոնից բացի կան շատ այլ դարպասապահներ, որոնցով հիանում եմ` Նոյերը, Կուրտուան, Լյորիսը և Դավիդ դե Խեան: Իմ խաղամակարդակը զգալիորեն ցածր է այդ դարպասապահներինից»,- 18-ամյա իտալացու խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում