«Վալենսիան» մոտեցավ առաջատարին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Վալենսիան» հյուրընկալվել է «Ալավեսին» ու 2:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը 34-րդ րոպեին բացել է Սիմոնե Ձաձան, ով սուր անկյան տակ շեշտակի հարվածով դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: Երկրորդ կեսի սկզբում (49), անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսիսը գլխի հարվածով հավասարացրել է հաշիվը: «Չղջիկները» հաղթանակ են կորզել 66-րդ րոպեին․ 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Ռոդրիգո Մորենոն:

Այդ հաղթանակը «Վալենսիայի» համար 6-րդ անընդմեջն էր Լա լիգայում (Գավաթի խաղարկությունն էլ հաշված` 7):

Մարսելինյոյի գլխավորած թիմը վաստակել է 24 միավոր, ամրապնդվել երկրորդ տեղում ու նվազագույնի հասցրել առաջատար «Բարսելոնայի» (25) համեմատ տարբերությունը: «Ալավեսը» 3 միավորով 19-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում