«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտության է մատնել «Տոտենհեմին»․ գրանցվել է 1:0 հաշիվը:

Միակ գոլը 81-րդ րոպեին հեղինակել է փոխարինման մտած Անտոնի Մարսիալը, ով գլխով փոխանցում է ստացել Ռոմելու Լուկակուից:

Հորդառատ անձրևի ներքո անցած հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ գոլային այլ պահեր են ունեցել, սակայն հաջող են գործել դարպասապահները: Մեկ անգամ էլ Լուկակուի հարվածից հետո հյուրերին փրկել է դարպասաձողը:

Հայաստանի հավաքականի ու մանչեսթերցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում, բայց 65-րդ րոպեին փոխարինվել է:

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 23 միավոր ու մոտեցել առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որն այսօր հյուրընկալվելու է «Վեսթ Բրոմվիչին»: «Տոտենհեմը» 20 միավորով մնաց երրորդ տեղում:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում