«Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում հաղթեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում անցկացրեց «Վեսթ Բրոմվիչի» հետ և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։ «Քաղաքայինների» կազմում մեկական գոլ խփեցին Լերոյ Սանեն, Ֆերնանդինյոն և Ռահիմ Սթերլինգը, իսկ դաշտի տերերից աչքի ընկան Ջեյ Ռոդրիգեսը և Մետ Ֆիլիպսը։

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը 28 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցում է 5 միավորով, իսկ «Վեսթ Բրոմվիչը» մնաց 10 միավորով 14-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Վեսթ Բրոմվիչ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2։3
Գոլերը՝ Ռոդրիգես 13՛, Ֆիլիպս 90+2՛ – Սանե 13՛, Ֆերնանդինյո 15՛, Սթերլինգ 64՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում