«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց «Սուոնսիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սուոնսիի» նկատմամբ։ 22-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Սեմ Կուլկասը։ 51-րդ րոպեին Զեադ Կոլաշինացը վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 58-րդ րոպեին խփեց Աարոն Ռեմսին։

Այս հաղթանակից հետո «զինագործներն» ունեն 19 միավոր և զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» մնաց 8 միավորով՝ 17-րդ տեղում։

Խաղի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում