Իգուայինի դուբլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրը մեկնարկեց Միլանում․ տեղի համանուն թիմը հյուրընկալեց գործող չեմպիոն «Յուվենտուսին» և 0։2 հաշվով պարտություն կրեց։ Խաղակեսերից յուրաքանչյուրում Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը մեկական գոլ խփեց Գոնսալո Իգուայինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 28 միավոր և հավասարվել է առաջատար «Նապոլիին», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Միլանը» մնաց 16 միավորով՝ 8-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Միլան» – «Յուվենտուս»՝ 0։2
Գոլերը՝ Իգուային 23՛, 63՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում