«Բավարիան» հաղթեց «Լեյպցիգին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» «Ալյանց Արենայում» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի հարևան «Լեյպցիգին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Արդեն 13-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Վիլի Օրբանը։ Թվային առավելություն ստացած մյունխենցիները հենց առաջին կեսում լուծեցին հաղթողի հարցը․ 19-րդ րոպեին աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը, 38-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 23 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ Երկրորդ տեղում 20 միավորով Դորտմունդի «Բորուսսիան» է, իսկ «Լեյպցիգը» 19 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բավարիա» – «Լեյպցիգ»՝ 2։0
Գոլերը՝ Խամես 19՛, Լևանդովսկի 38՛
Հեռացում՝ Օրբան 13՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում