«Ատլետիկոն» և «Վիլյառեալը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Լա լիգայի 10-րդ տուրում «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ։ Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին․ 61-րդ րոպեին մադրիդցիների կազմում աչքի ընկավ Անխել Կորեան, իսկ «դեղին սուզանավի» պատասխան գոլը 81-րդ րոպեին խփեց Կարլոս Բական։

Այս ոչ-ոքիից հետո «Ատլետիկոն» ունի 20 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Վիլյառեալը» 17 միավորով հինգերորդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում