ԵԱ․ Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Այսօր կայացան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրի պարտիաները:

Հունաստանում ընթացող առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ։ Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին տուրում հանդես չեկավ։

Հայաստանի կանանց ընտրանին 3.5։0.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի երկրորդ հավաքականի նկատմամբ․ հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով։

Հավելենք, որ առաջնության խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում