«Ռեալն» անակնկալ պարտություն կրեց «Ժիրոնայից» (տեսանյութ)

«Ռեալը» շարունակում է միավորներ կորցնել Իսպանիայի առաջնությունում։ 10-րդ տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվեց «Ժիրոնային» և 1։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց։ 

Կատալոնական թիմը բավականին ակտիվ անցկացրեց առաջին խաղակեսը, սակայն առաջինը գոլ խփեցին «սերուցքայինները»․ 12-րդ րոպեին աչքի ընկավ Իսկոն։ Երկրորդ կեսի մեկնարկում ևս «Ժիրոնայի» ֆուտբոլիստները տպավորիչ խաղացին և կարողացան 2 գոլ խփել․ 54-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կրիստիան Ստուանին, իսկ 4 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիստիան Պորտուգեսը։

«Ռեալը» մնաց 20 միավորով՝ երրորդ հորիզոնականում․ Զիդանի թիմն այժմ 8 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային» և 4 միավորով՝ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային»։ «Ժիրոնան» այս հաղթանակից հետո ունի 12 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ժիրոնա» – «Ռեալ»՝ 2։1
Գոլերը՝ Ստուանի 54՛, Պորտուգես 58՛ – Իսկո 12՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում