Ֆորմուլա 1. Լյուիս Հեմիլթոնը դարձավ չեմպիոն (տեսանյութ)

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Մեքսիկայի Գրան պրիի արդյունքներով դարձավ չեմպիոն: Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ բրիտանացին անհասանելի դարձավ մոտակա հետապնդող Սեբաստիան Ֆետելի («Ֆերրարի») համար: Երկու պիլոտների միջև միավորների տարբերությունը հասել է 56-ի:

Մեքսիկայում Հեմիլթոնին բավական էր լավագույն հնգյակում հայտնվել, եթե Ֆետելը հաղթող դառնար: Գերմանացին գրավեց 5-րդ տեղը, որի դեպքում Լյուիսին նույնիսկ հարկավոր չէր միավոր վաստակել. նա բավարարվեց 9-րդ տեղով: Մեխիկոյում ամենաարագը Մաքս Ֆերստապենն էր («Ռեդ Բուլ»):

Այսպիսով, Հեմիլթոնն իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Նա լավագույնն է դարձել 2008, 2014 և 2015 թվականներին: 4-ական անգամ չեմպիոն են դարձել նույն Ֆետելն ու Ալեն Պրոստը: Ավելի շատ տիտղոսներ ունեն միայն Խուան Մանուել Ֆանխյոն (5) և Միխայել Շումախերը (7):

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում