«La Porteria». Նեյմարը երջանիկ չէ Փարիզում և զղջում է «Բարսելոնայից» հեռանալու համար (լուսանկար)

«Betevé» հեռուստաընկերության «La Porteria» հաղորդումը նվիրված է եղել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին: Բրազիլացին չի հարմարվում Փարիզին ու իր ներկայիս ակումբին և զղջում է «Բարսելոնայից» հեռանալու համար:

Նշվում է նաև, որ 25-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքի մեթոդներից: Վերջերս «L’Equipe»-ը գրել էր, որ Նեյմարը զայրացած է բասկ մասնագետի վրա, ով նրա նկատմամբ տարբեր արգելքներ է կիրառում:

Նեյմարի թարմ լուսանկարը «Բարսելոնայի» մարզումային կենտրոնում

«La Porteria»-ին հայտնի է դարձել, որ բրազիլացու հարազատները նույնպես իրենց հարմարավետ չեն զգում Փարիզում:

Պատահական չէ, որ կատալոնական ակումբից հեռանալուց հետո հարձակվողն արդեն երրորդ անգամ հանգստյան օրերն անցկացնում է «Բարսելոնայում», որտեղ հանդիպում է իր նախկին թիմակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում