Սուպերխաղ. Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Գերմանիայում կայացել է ազգային գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:

Արդեն այդքան վաղ փուլում հանդիպելու են Բունդեսլիգայի չեմպիոն «Բավարիան» ու գործող գավաթակիր Դորտմունդի «Բորուսսիան»: Հանդիպումը կայանալու է Մյունխենում:

1/8 եզրափակչի բոլոր զույգերը.

«Բավարիա» – «Բորուսսիա» Դ.

«Մայնց» – «Շտուտգարտ»

«Պադեբորդն» – «Ինգոլշտադտ» 

«Նյուրնբերգ» – «Վոլֆսբուրգ»

«Հադենհայմ» – «Այնտրախտ» Ֆ.

«Վերդեր» – «Ֆրայբուրգ»

«Բորուսսիա» Մ. – «Բայեր»

«Շալկե» – «Քյոլն»

Խաղերը կայանալու են դեկտեմբերի 19-ին ու 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում