«Վալենսիայի» պատմության լավագույն մեկնարկը
30/10/2017 15:07
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության մեկնարկային 10 տուրերի ընթացքում «Վալենսիան» 24 միավոր է վաստակել: «Չղջիկների» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լա լիգայում դա ակումբի պատմության լավագույն մեկնարկն է:
Այդ 10 խաղում Մարսելինյո Գարսիա Տորալի թիմը 7 հաղթանակ է տոնել ու 3 ոչ-ոքի գրանցել: Նրանք զբաղեցնում են երկրորդ տեղը` 4 միավորով հետ մնալով «Բարսելոնայից» ու 4-ական միավորով գերազանցելով «Ռեալին» ու «Ատլետիկոյին»:
Նախկինում, 10 տուրերի հաշվարկում «Վալենսիայի» լավագույն արդյունքը 23 միավոր էր, որը թիմը գրանցել է 2003-2004թթ. (դարձել է չեմպիոն), 2008-09թթ. (6-րդ տեղ) ու 2014-15թթ. (4-րդ տեղ) մրցաշրջաններում:
Վերջին 6 խաղում «չղջիկները» հաղթանակ են տոնել, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում