Մորատա. «Ռեալ» չէի վերադառնա, եթե պարտավորված չլինեի պայմանագրով

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան լոնդոնցիների հետ միասին ժամանել է Իտալիա, որտեղ Չեմպիոնների լիգայի շրջանակում վաղը հյուրընկալվելու են «Ռոմային»: «Gazzetta dello Sport»-ի հետ զրույցում իսպանացին ասել է, որ երջանիկ է եղել Իտալիայում և չէր ցանկանում հեռանալ «Յուվենտուսից»:

«Իտալիայում իսկական ֆուտբոլիստ դարձա: Իսպանացու համար Իտալիան բնակվելու ամենահարմար տեղն է: Այստեղ կա պատմություն, արվեստ, լավ խոհանոց ու նորաձևություն: Երբեք չէի հեռանա «Յուվենտուսից» ու Իտալիայից, եթե ստիպված չլինեի: Վերադարձա «Ռեալ», որովհետև նման կետ կար իմ պայմանագրում: Հիասթափությունս հսկայական էր:

Միայն մեկ տարի հետո առաջացավ «Չելսիի» տարբերակը: Այն կապված էր Կոնտեի հետ, ով եղել էր ինձ Թուրին հրավիրելու նախաձեռնողը: Կոնտեն պահանջկոտ է, նա բոլորից լավ գիտի ինչպես օգտագործել ֆուտբոլիստների ուժեղ կողմերը»,- ասել է 25-ամյա հարձակվվողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում