Պերիշիչի տպավորիչ գոլը հաղթանակ է պարգևել «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրն ավարտվել է Վերոնայում, որտեղ այդ քաղաքի համանուն թիմն ընդունել է «Ինտերին»: Միլանցիները կարևոր հաղթանակ են տոնել 2:1 հաշվով:

Առաջին կեսում (36-րդ րոպե) հյուրերին առաջ է մղել Բորխա Վալերոնը, ով եզրափակել է Անտոնիո Կանդրևայի հաշվենկատ փոխանցումը: Երկրորդ կեսի սկզբնամասում (59) տանտերերին հաջողվել է հավասարացնել հաշիվը: «Վերոնան» 11-մետրանոց հարվածի իրավունք է ստացել, որն իրացրել է վայրկյաններ առաջ փոխարինման մտած Ջամպաոլո Պացինին: Վճռորոշ է դարձել 67-րդ րոպեին Իվան Պերիշիչի գոլը: Տուգանային հրապարակի մատույցներից խորվաթը շեշտակի հարվածով գրավել է Անդրադե Նիկոլասի պաշտպանած դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «ներաձուրին» վաստակել է 29 միավոր ու բարձացել 2-րդ հորիզոնական: Լուչիանո Սպալետիի թիմը երկու միավորով զիջում է առաջատար «Նապոլիին»: «Վերոնան» 6 միավորով 19-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում