Յերյոմենկոն հրաժարական է տվել

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն որոշում է կայացրել լքել ակումբը: Այդ մասին գրում է երևանցիների պաշտոնական կայքը:

Ռուս մասնագետը վերադարձել է Ֆինլանդիա, որտեղ աշխատել է երկար տարիներ։ 53-ամյա մարզիչը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա օգոստոսին։ Հայկական ակումբը ակումբը շնորհակալություն է հայտնել Յերյոմենկոյին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ իր հետագա ծրագրերում։

Նոր գլխավոր մարզչի վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

Նշենք, որ Բարձրագույն խմբում անցկացրած 10 խաղում «Փյունիկը» վաստակել է 7 միավոր ու զբաղեցնում է նախավերջին` 5-րդ տեղը: Գավաթի խաղարկությունում Երյոմենկոյի թիմը պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչում` զիջելով «Բանանցին»: 

Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում