Ի՞նչ կանի Վալվերդեն, եթե Նեյմարը վերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն պատասխանել է լրագրողի այն հարցին, թե նա ինչ կանի, եթե Նեյմարը վերադառնա կատալոնական ակումբ:

«Եթե Նեյմարը վերադառնա, ուրախությունից կրկնակի սալտո կկատարեմ (ծիծաղում է-խմբ.): Չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ ավելին ասել: Տեսնենք, թե ապագայում ինչ կլինի»,-53-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում sport.es-ը:

Ավելի վաղ տեղեկություն է8 տարածվել, ըստ որի բրազիլացին երջանիկ չէ ՊՍԺ-ում և զղջում է «բլաուգրանայից» հեռանալու համար: Ամռանը նրա տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» ռեկորդային 222 միլիոն եվրո է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում