Հայտնի է` ով է դառնալու «Փյունիկի» մարզիչը
31/10/2017 13:32
Նմանատիպ
Այսօր հայտնի է դարձել, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն լքել է իր պաշտոնը:
Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գլխավոր մարզչի պաշտոնը կրկին կզբաղեցնի «Փյունիկի» մարզական տնօրեն և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա մինչև այս տարվա օգոստոսը ժամանակավորապես կատարում էր նաև թիմի գլխավոր մարզչի պարտականությունները։
Արմեն Գյուլբուդաղյանցն այս պահին վերապատրաստվում է Իտալիայում և առաջիկա խաղին թիմը կգլխավորի Սուրեն Չախալյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում