Էֆֆենբերգ. Նագելսմանի արարքը սկանդալային է (տեսանյութ)

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆֆենբերգը քննադատել է «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին:

Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» հետ խաղի ժամանակ զայրացած գերմանացին ցանկացել է շիշը նետել պատի վրա, սակայն սխալ է հաշվարկել տարածությունը և հարվածել է երկրպագուին:

«Ասում են՝ ֆուտբոլում նման բաներ պատահում են․․․ Նաև նշում են, որ նա զղջում է իր արարքի համար: Սակայն ինձ համար Նագելսմանի արարքը մեծ սկանդալ է»,- Շտեֆանի խոսքն է մեջբերում «T-Online»-ը:

Նշենք, որ «Հոֆենհայմի» մարզիչն անմիջապես ներողություն է խնդրել տուժածից:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում