USD
EUR
RUB

Ֆուտբոլային աշխարհի նոր հսկան

 

Նոր մրցաշրջանի մեկնարկից 2,5 ամիս է անցել և արդեն ուրվագծվում են այն թիմերը, որոնք լրջորեն հավակնելու են տիտղոսներին: Այդ թիմերից ամենավառ տպավորությունը «Մանչեսթեր Սիթին» է թողնում: Խոսեպ Գվարդիոլան արդեն իր երկրորդ մրցաշրջանում «քաղաքայիններին» դարձրել է այն կոլեկտիվը, որն այժմ ավելի գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում, քան Եվրոպայի ցանկացած թիմ, բայց դրա հետ մեկտեղ նաև արդյունքի է հասնում:

«Մանչեսթեր Սիթին» տպավորում է ինչպես վիզուալ, այնպես էլ վիճակագրական տվյալներով: Քաղաքայինները արդեն գրանցել են Անգլիայի առաջնության 123 տարվա պատմության լավագույն մեկնարկը (10 խաղում 28 միավոր), հաղթել Չեմպիոնների լիգայի բոլոր երեք հանդիպումները, ինչպես նաև մտել Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ:

Անգլիական թիմը խաղում է արագ, կոմբինացիոն ու բազմակողմանի ֆուտբոլ: Ներկայումս ոչ մի թիմ այդքան մոտ չէ «տոտալ ֆուտբոլ» ասվածին, որքան «քաղաքայինները»: Նրանց թիմում եզրային պաշտպանները հաճախ վերածվում են կեղծ հենակետայինների (թվային առավելություն ստեղծելով կենտրոնում), հարձակվողները նահանջում են, վինգերները տեղափոխվում կենտրոն, իսկ փլեյմեյքերներն ամենուր են:

Տակտիկան բացատրող տեսանյութ



Տպավորել են բոլորին

Գվարդիոլայի թիմի գրեթե բոլոր մրցակիցները, որոնց հետ արդեն խաղացել են, նրանց մասին խոսում են հիացական տոնով.

«Ինչպես երևում է` «Մանչեսթեր Սիթին» չեմպիոն կդառնա արդեն հունվարին: Մենք նրանց պարտվեցինք 0:5 հաշվով, սակայն այսօր աշխարհի 99 տոկոսը թիմերը կզիջեն մանչեսթերցիներին»,- Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»):

««Սիթիի» խաղը հետազոտելու համար դիտեցի նրանց մի քանի հանդիպումներ, սակայն որոշեցի սահմանափակվել այդքանով, որպեսզի դեպրեսիայի մեջ չընկնես: Միշտ վստահ եմ եղել, որ իմ սաները խնդիրներ կստեղծեն ցանկացած մրցակցի համար, բայց Գվարդիոլայի թիմի դեպքում կասկածներ ունեմ: Կարծում եմ` «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի լավագույն թիմն է, որը մի գլուխ բարձր է բոլորից»,- Մաուրիցիո Սարի («Նապոլի»):

Վիճակագրությունը հաստատում է

«Մանչեսթեր Սիթին» թոփ-5 լիգաներում ամենաշատն է գոլ խփել (35), ամենաշատն է տիրել գնդակին (66,2 տոկոս), ճշգրիտ փոխանցումների տոկոսով երրորդն է (89,4, զիջում է միայն «Նապոլիին» ու ՊՍԺ-ին), բոլորից շատ է լինում մրցակցի տուգանայինում ու դրա մատույցերում: Այդ ցուցակը կարելի դեռ շատ երկար շարունակել:

Գոլեր

 
Գերազանցում են սպասելիքները

Ինչպես Գվարդիոլան խոստովանել է, իր կենսագրական գրքում` 18 ամիս է հարկավոր, որպեսզի ֆուտբոլիստներն ամբողջովին հասկանան նրա պահանջները:

Հաշվի առնելով, որ «Մանչեսթեր Սիթիի» գրեթե բոլոր առաջատարները երիտասարդ են, կարելի էր ևս 1-2 տարի սպասել, որպեսզի նրանք ամբողջությամբ կայանան: Գաբրիել Ժեզուսը 20 տարեկան է, Լերոյ Սանեն` 21, Ռահիմ Սթերլինգը` 22, Ջոն Սթոունզը` 23, Էդերսոնը` 24, Բենժամեն Մենդին` 23, Բերնարդու Սիլվան` 23, Կևին Դե Բրյունեն` 26: Նրանք բոլորը մեկնարկային կազմի խաղացողներ են ու մշտական ռոտացիայի մեջ են` հսկայական խաղաժամանակով: Եվրոպայում չկա մեկ այլ զորեղ թիմ, որի առանցքային խաղացողներն այսքան երիտասարդ լինեն ու այսքան շատ:

Իհարկե, ներկայիս «Սիթիում» շարունակում են մեծ դերակատարում ունենալ Սերխիո Ագուերոն, ով Անգլիայում ամենաբարձրն է միջին արդյունավետությամբ, Դավիդ Սիլվան ու Վենսան Կոմպանին: Իսպանացին Գվարդիոլայի թիմի հենասյունն է ու Դե Բրյունեի հետ մեկտեղ առաջատարները, իսկ բելգիացին այնքան շատ է վնասվածքներ ստացել, որ թիմը սովորել է առանց նրա խաղալուն: Բոլոր այդ ֆուտբոլիստների տարիքը մոտ է կամ արդեն անցել է 30-ը, սակայն Պեպն արդեն նրանց արժանի փոխարինողներ է գտել: Ժեզուսն ամբողջովին պատրաստ է փոխարինել արգենտինացուն, Սթոունզը` Կոմպանիին, իսկ Դավիդ Սիլվային (ամենաբարդը նրա դեպքում է) Բերնարդու Սիլվան: Այո, պորտուգալացուն ընդունված է վինգեր համարել, ով հաճախ տեղափոխվում է կենտրոն, բայց Գվարդիոլան Բերնարդուի հետ է կապում դաշտի կենտրոնի ապագան ու արդեն սկսել է որոշ խաղերում նրան փորձարկել այդ դիրքում:


Աշխատանք սխալների վրա

Անգլիայում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում Գվարդիոլան հասկացավ, որ նրան ամբողջովին հարկավոր է փոխել եզրային պաշտպաններին (բոլորը 30-ից բարձր տարիք ունեին) ու նոր դարպասապահ հրավիրել, ով անպայման բարձրահասակ կլիներ ու կհամապատասխաներ նրա դավանած ֆուտբոլի պահանջներին (ոտքով լավ խաղ, իրավիճակի արագ գնահատում, տեղից դուրս գալիս անսխալություն): Կլաուդիո Բրավոն բավարար բարձրահասակ չէր, ինչը մրցակիցները ստանդարտների ժամանակ միշտ օգտագործում էին նրա դեմ: Բացի այդ, չիլիացին արագ կորցրել էր վստահությունը, ինչը որոշ ժամանակ վերածվել էր խայտառակ` հարվածը = բաց թողած գոլ վիճակագրության: «Բենֆիկայից» հրավիրված Էդերսոնը լուծեց բոլոր այդ խնդիրները:



«Քաղաքայինները» եզրային պաշտպանների համար ռեկորդային գներով ձեռք բերեցին Բենջամեն Մենդիին ու Կայլ Ուեքերին: Ֆրանսիացին հաջող մեկնարկեց, բայց հետո ծանր վնասվածք ստացավ և ասպարեզ կվերադառնա ապրիլին: Պահեստային եզրային պաշտպան էր մնացել միայն Դանիլոն, ով սովոր է աջից գործել: Անսպասելիորեն կատալոնացին ձախ եզրում դուրս բերեց Ֆաբիան Դելֆին, ով նախկինում չէր խաղացել այդ դիրքում և անգլիացին անմիջապես սկսեց փայլել:

Երբ Գվարդիոլային հարց ուղղվեց, թե որն էր առանց տիտղոսների նախորդ մրցաշրջանի պատճառը, նա պատասխանեց. «Իրականում մենք այքան էլ վատ չէինք խաղում: ԱՊԼ-ում չկար որևէ թիմ, որը մեզնից ավելի հաջող էր գործում: Մենք տապալել ենք միայն «Էվերթոնի» դեմ արտագնա հանդիպումը (0:4), մյուսներում խաղի որակով չենք զիջել մրցակիցներին: Իսկ արդյունքը բավարար չէր, որովհետև բավականաչափ հաջող չէինք գործում մրցակցի ու մեր տուգանային հրապարակներում»:

Հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես «քաղաքայինները» մրցակցի տուգանայինում չէին կարողանում բավարար սուր գործել, իրական նպաստավոր դիրք դուրս գալ, իսկ սեփականը մրցակցին թույլ էին տալիս հեշտորեն ներխուժել: Ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ փոխվել է: Միջինը մեկ խաղում «Սիթին» մրցակցի տուգանային հրապարակից 10,9 հարված է կատարում: Ավելի շատ միայն «Բավարիան» է հարվածում (11,6): Իսկ այդ տեսությունը գրեթե «պաշտոնականի» կարգավիճակ է ստանում հետևյալ թվերին ծանոթանալուց հետո.

«Սիթին» ԱՊԼ-ում իր 35 գոլերից 27-ը խփել է, երբ հարվածող ֆուտբոլիստը եղել է առանց հսկողության: Դա խոսում է արտակարգ թիմային խաղի մասին: Վառ օրինակ` Սթերլինգի գոլը:

Փոխվել է նաև գրոհների ուղվածությունը, այժմ այն ավելի հավասարակշռված է: Անցած տարի անգլիական թիմի կիսապաշտպանությունում մշտական եռյակ չկար: Այդ դիրքում են գործել Ֆերնանդինյոն, Սիլվան, Դե Բրյունեն, Գյունդողանը, Դելֆը, Յայա Տուրեն, Ալեիշ Գարսիան, Ֆերնանդոն և նույնիսկ Սաբալյետան: Այժմ Խոսեպը վերջնականապես կողմնորոշվել է կիսապաշտպանողական եռյակի շուրջ: Հենակետայինը Ֆերնանդինյոն է, իսկ նրա առջևում գործում են Դե Բրյունեն ու Դավիդ Սիլվան: Կարելի է ասել՝ ներկայումս աշխարհում ավելի ուժեղ խաղարկողների զույգ ունեցող այլ թիմ չկա: Բելգիացին ու իսպանացին ոչ միայն կազմակերպում են ամբողջ թիմի խաղը, այլև հաճախ գրոհը եզրափակողի դիրքում են հայտնվում: Նրանք նաև հիանալի փոխանցումներով գնդակը եզրեր են ուղարկում և ամբողջությամբ օգտագործում արագաշարժ Սանեի ու Սթերլինգի արագությունները: Երկուսն էլ ԱՊԼ-ում առաջտարներն են այնպիսի կարևոր վիճակագրական հաշվարկում, ինչպիսին է փոխանցում խաղադաշտի վերջին 1/3 հատվածի սահմաններ (գրեթե տուգանային հրապարակի մատույցներ). Սիլվան` 275, Դե Բրյունեն` 228:


Գվարդիոլան պատրաստ է փոխվել

Ինչպես բոլորը գիտեն, Գվարդիոլայի սիրելի տակտիկական սխեման 4-3-3-ն է: Նրա ամբողջ մարզչական կարիերան կառուցված է եղել դրա շուրջ, սակայն Անգլիայում նա սկսել է պահեստային տարբերակներ մշակել: Նախորդ մրցաշրջանում նա 3 կենտրոնական պաշտպաններով գործող թիմերի դեմ («Չելսի», «Տոտենհեմ») նույն սխեման էր օգտագործում: Դա նաև լուծում է երկու հիանալի կենտրոնական հարձակվողներին (Ագուերո, Ժեզուս) միասին խաղադաշտ դուրս բերելու խնդիրը: 3-5-2 տակտիկա կատալոնացին օգտագործեց այս մրցաշրջանի մեկնարկում, ապա կրկին պահեստային տարբերակ դարձրեց: Այն մի օր անպայման պետք կգա:

Ի՞նչ սպասել այս «Մանչեսթեր Սիթիից»

Տիտղոսներ: Գվարդիոլան հասկանում է` որքան էլ նրա թիմը տպավորիչ խաղ է ցուցադրում, տիտղոսները հարկավոր են այդ խաղն ամրապնդելու և հետագա զարգացման համար: Նախորդ մրցաշրջանում «Սիթին» առանց նվաճումների մնաց, այս տարի մանչեսթերցիները խաղով ԱՊԼ-ում ակնհայտ գերազանցում են բոլորին և միայն ֆորս-մաժորի (օրինակ` վնասվածքների համաճարակ) դեպքում կկորցնեն առաջին տեղը: Չեմպիոնների լիգայում «Սիթին» նույնչափ ֆավորիտ է, որքան մյուսները, միգուցե նույնիսկ գերազանցում է մնացած բոլորին, որովհետև կախվածություն չունի մի քանի խաղացողներից, այլ ուժեղ է իր խաղային կառուցվածքով: Անգլիական մյուս գավաթները լրացուցիչ բոնուս կդիտարկվեն:

Գվարդիոլան նախկինում ասում էր, որ մարզիչը 3-4 տարուց ավելի չի կարող աշխատել նույն թիմի հետ, որովհետև ֆուտբոլիստները սկսում են նրան չլսել: Այդ դեպքում հարկավոր է փոխել կամ մարզչին կամ զգալիորեն թարմացնել թիմի կազմը: Նա 4 տարի աշխատել «Բարսելոնայում» ու 3 տարի «Բավարիայում»: Սակայն տպավորություն կա, որ «Սիթիում» կատալոնացին ավելի երկար ժամանակ կանցկացնի: Այս թիմը դեռ մոտ չէ իր գագաթնակետին, իսկ Պեպն առանց այդ մակարդակին հասնելու և որոշ ժամանակ այնտեղ մնալու, չի ցանկանա հեռանալ:


Հայկ Հովհաննիսյան
Վիճակագրական տվյալները՝ WhoScored.com-ի

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan