Անհավանական պարգևատրություն երկրորդ դիվիզիոն բարձրանալու համար (լուսանկար)

Չինաստանը շարունակում է ֆուտբոլային աշխարհին զարմացնել իր ահռելի գումարներով: Հերթական զարմանալի դեպքը գրանցվել է «Մեչժու Տեհան» ակումբում: Այդ թիմը, հաղթահարելով երրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆ փուլը, արժանացել է երկրորդ դիվիզիոնի ուղեգրի:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ այդ նվաճման համար թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարգևատրվել է մոտ 4 միլիոն դոլարով:
Չինական ակումբի ֆուտբոլիստներն իրենց ստացած փողերի լուսանկարը հրապարակել են համացանցում: