«Յուվենտուսը» մտադիր է հրաժարագին սահմանել Դիբալայի համար

«Յուվենտուսն» ապրիլին է պայմանագիր ստորագրել հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, սակայն արդեն հիմա մտադիր է նորը կնքել: Այդ մասին գրում է «Calcio News 24»-ը:

Թուրինցիների ղեկավարությունը տպավորված է նոր մրցաշրջանում արգենտինացու ցուցադրած խաղից և պատրաստվում է նրան դարձնել Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ներկայումս 23-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանում է 7 միլիոն եվրո: «Ծեր սինյորան» տարեկան առաջարկելու է 11 միլիոն:

Բացի այդ, «բյանկոներին» պատրաստվում է հրաժարագին սահմանել Դիբալայի համար: Այն կազմելու է 230 միլիոն եվրո, ինչը 8 միլիոնով ավելին է տրանսֆերային ներկայիս ռեկորդից: Հարձակվողի գործող համաձայնագրում հրաժարագին սահմանված չէ:

Ա Սերիայի մեկնարկային 11 խաղում արգենտինացին 11 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում