Առաջատարների պայքար. Հայաստանը հաղթեց Հոլանդիային (կատարված քայլեր)

Հունական Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր ընթանում է 4-րդ տուրը: Հայաստանի հավաքականը մրցում էր Հոլանդիայի ընտրանու հետ, որը նույնպես 5 միավոր ուներ: Մեր ընտրանին հաղթեց 2,5:1,5 հաշվով:

Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Լևոն Արոնյանը հավասար պայքարում ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ:

Արոնյանի պարտիան

Երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը սևերով պարտվել է Էրվին Լ’Ամիին: Պարտիայի ընթացքում հայ գրոսմայստերն առավելություն է ունեցել, սակայն 35-րդ քայլում կոպիտ սխալ է թույլ տվել ու պարտություն կրել:

Մովսեսյանի պարտիան

Մյուս երկու պարտիաներում հայ շախմատիստները հաղթել են: Գաբրիել Սարգսյանը գերհարձակվողական խաղով պարտության է մատնել Բենջամին Բոկին:

Սարգսյանի պարտիան

Սևերով մրցող Հրանտ Մելքումյանն էլ տպավորիչ հաղթանակ է տոնել Իվան Սոկոլովի նկատմամբ:

Մելքումյանի պարտիան

Այս պահի դրությամբ Հայաստանի ընտրանին 7 միավորով առաջատարն է, սակայն Ռուսաստանի (6 միավոր) հակամարտությունը Հունգարիայի հետ դեռ շարունակվում է: Ընդհանուր հաղթանակի դեպքում ռուսները կրկին առաջատար կդառնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում