«Տոտենհեմ» – «Ռեալ»․ Զիդանը հայտավորել է 19 ֆուտբոլիստի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է Լոնդոնի «Տոտենհեմին»։ Մրցաշարի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս խաղին մասնակցելու համար հայտավորել է 19 ֆուտբոլիստի։

Դարպասպահներ՝ Կիկո Կասիլյաս, Մոհա։

Պաշտպաններ՝ Վալյեխո, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Տեո, Աշրաֆ։

Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Լյորենտե, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս։

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Բորխա Մայորալ։

«Տոտենհեմ» – «Ռեալ» կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։45-ին։ Այս խաղից առաջ թիմերը 7-ական միավորով կիսում են H խմբի առաջին հորիզոնականը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում