Սիլվա․ Ամեն գիշեր աղոթում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումից առաջ խոսել է մրցաշարում հաղթելու իր մեծ ցանկության մասին։

-Ամեն գիշեր աղոթում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների լիգայում։ Դա պարզապես հիանալի իրադարձություն կլինի։ Հույս ունեմ՝ այս մրցաշրջանում վերջապես կնվաճենք տիտղոսը։ Մենք իսկապես գեղեցիկ և որակյալ խաղ ենք ցուցադրում։ Լավ ենք հանդես գալիս բոլոր դիրքերում՝ սկսած դարպասապահից։ Դրանում կարող եք համոզվել՝ դիտելով մեր հանդիպումները,- Սիլվայի խոսքը փոխանցում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ «Նապոլի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում