D խումբ. «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» սայթաքեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Օլիմպիակոսին»։ Կատալոնացիներն ամբողջ հանդիպման ընթացքում բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն տանտերերի դարպասապահ Սիլվիո Պրոտոյի հիանալի խաղի, ինչպես նաև պաշտպանների անձնուրաց գործողույթունների շնորհիվ հույներին հաջողվեց դարպասն անառիկ պահել: Գրանցվեց 0։0 հաշիվը։

Տեսանյութ

D խմբի մյուս մրցավեճում «Յուվենտուսը» Լիսաբոնում հանդիպել է «Սպորտինգին» ու նույնպես ոչ-ոքի գրանցել` 1:1: 20-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Բրունո Սեզարը: Թուրինցիները կարողացել են կորցրածը հետ բերել միայն 79-րդ րոպեին: Խուան Կուադրադոյի հմուտ փոխանցումից հետո Գոնսալո Իգուաինը վարպետորեն հավասարացրել է հաշիվը:

Տեսանյութ

Չորրորդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 10 միավոր, «Յուվենտուսը»` 7, «Սպորտինգը»` 4, իսկ «Օլիմպիակոսը»` 1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում