Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպած առաջին պաշտպանը

Չեմպիոների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» 5:0 հաշվով հաղթել է «Անդերլեխտին»: Փարիզցիների ձախ պաշտպան Լևան Կուրզավան դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

«Squawka»-ն տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայում (սկսած 1992 թվականից) ֆրանսիացին առաջին պաշտպանն է, ով հեթ-տրիկ է գրանցել:

Հատկանշական է, որ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ֆրանսիական թիմի կազմում 25-ամյա ֆուտբոլիստը դարձավ երկրորդը, ով երեք գոլ է խփում: Նախկինում դա հաջողվել էր միայն Զլատան Իբրահիմովիչին: 2013 թվականին շվեդը հեթ-տրիկ էր ձևակերպել նույն «Անդերլեխտի» դեմ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում