USD
EUR
RUB

ՀՖՖ. Որակազրկում Խաշմանյանին, առանց երկրպագուների խաղ` «Շիրակին»

 

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:  ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ նիստի ժամանակ որոշում է կայացվել Բարձրագույն խմբի «Շիրակ» – «Ալաշկերտ» հանդիպումից (0:1) հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և գյումրեցի երկրպագուները վիրավորանքներով են փոխանակվել: Այդ պահին Խաշմանյանին մոտեցել է «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանը և հարվածել մարզչին, ինչը քաշքշուքի պատճառ է դարձել:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշել է.

1. Տեղի ունեցած միջադեպի համար` «Շիրակի» ադմինիստրատոր Սուրեն Սիմոնյանին կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` որակազրկել 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 000 դրամ:

2. «Շիրակ» թիմին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` մեկ խաղ անցկացնել առանց հանդիսատեսի, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 000 դրամ:

3. «Ալաշկերտ» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին անվայել պահվածքի (3-րդ դեպք) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` որակազրկել 10 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 200 000 դրամ:

Կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ գյումրեցիների առաջիկա տնային հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին, երբ «Շիրակը» կմրցի «Բանանցի» հետ:

Լրահոս
«ՊՍԺ»-ն և «Յուվենտուսը» կարող են փոխանակել ֆուտբոլիստներ Պարեդեսին և Ջանին Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ. հունվարին Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյան Հայաստանի շախմատի առաջնությանը կմասնակցի 12 գրոսմայստեր Գատուզոն կգլխավորի «Նապոլին», աշխատավարձը տարեկան կկազմի 3 միլիոն եվրո Ռուսաստանցի ֆուտբոլիստները Մունդիալին կարող են մասնակցել պայմանով Ռամոսը «Ոսկե գնդակ»-ի պարգևատրման իր ձևաչափն է առաջարկել Արթուր Պետրոսյանը եվրոպական թիմ կգլխավորի Խաչատուրովը հեռացավ «Լոռի»-ից Լա Լիգա. Ռեալը հաղթեց Էսպանյոլին Երբ ես խաղում էի Բարսելոնայում, իմ անվտանգությունն ապահովված չէր. Ֆիգու Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն «Ռոմա»-«Ինտեր»` 0:0 (Տեսանյութ) Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու «Ուրարտու»-ն երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ Բերեզովսկին կհեռանա «Սոչի»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը կարող է միանալ «Բոկա Խունիորս»-ին Հագը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիա»-ն 6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կկանգնեցնի Մեսսիի արձանը Բեյլը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում առայժմ 3-րդն է Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է Ուրարտուից Էդուարդ Սահակյան. Կաշխատենք շտկել սխալները Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում Մարկոս Պիզելին դեռ չի միանում «Արարատ-Արմենիա»-ին Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում է «Ուրարտու»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից Դրսևորել զսպվածություն. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները հայտնի են «Շիրակ»-ը մեկնել է արձակուրդ Մեսսին խոսել է Ռոնալդուի մասին Էրիկ Վարդանյանը վիրահատվել է Հայտնի են Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները Հակոբ Սերոբյան. Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը «Նոա»-ն և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 15-րդ տուրում
website by Sargssyan