Ֆիգու. Չկա ֆուտբոլիստ, ով կարող է ուժեղացնել ներկայիս «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել «սերուցքայինների» ներկայիս կազմի մասին:

«Աշխարհում չկա ֆուտբոլիստ, ով կարող է ուժեղացնել ներկայիս «Ռեալը»: Իմ խաղալու տարիներին «Մադրիդը» կառուցվում էր սուպերաստղերի հրավիրելու շուրջ, այժմ մոտեցումը փոխվել է: Հիմա ակումբը հույսեր են կապում նաև սեփական սաների և այլ իսպանացիների հետ:

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր չէ ավելի լուրջ հաջողության հասնել, քան Զիդանի գրանցած ցուցանիշը: Գոհ եմ նրա աշխատանքից»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում marca.com-ը:

Հիշեցնենք, որ իսպանական թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ ցանկանում է Մադրիդ հրավիրել «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում