ԵԱ. Հայաստանը դժվարությամբ պահպանեց առաջատարի դիրքը (կատարված քայլեր)

Հունաստանի Կրետե կղզում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում առաջատար Հայաստանի հավաքականը մրցել է երկրորդ տեղը զբաղեցնող Հունգարիայի հետ: Գրանցվել է ոչ-ոքի` 2:2: Բոլոր 4 պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է հունգարացիների առաջատար Պետեր Լեկոյի հետ ու մրցակցին հաղթանակի ոչ մի շանս չտվել:

Արոնյանի պարտիան

Շատ բարդ են եղել երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանի ու երրրոդում` Գաբրիել Սարգսյանի դիրքերը: Մովսեսյանը սպիտակներով հանդիպել է Վիկտոր Էրդոսի հետ: Մրցակիցը դիրքային առավելություն է ունեցել, սակայն անսպասելիորեն նախընտրել է ոչ-ոքիին համաձայնել:

Մովսեսյանի պարտիան

Սարգսյանը սևերով մրցել է անվանի Ռիխարդ Ռապապորտի հետ: Վերջինս որոշակի առավելություն է ունեցել, սակայն 40-րդ քայլից սկսած թերացել է, ինչը Գաբիին թույլ է տվել հավասարացնել դիրքը և ոչ-ոքին անխուսափելի դարձնել:

Սարգսյանի մրցախաղը

Չորրորդ խաղատախտակի վրա Հրանտ Մելքումյանն ու Ֆերենց Բերկեսն արագ ոչ-ոքի են գրանցել:

Մելքումյանի մրցախաղը

Այսպիսով, 5-րդ տուրից հետո Հայաստանն ու Հունգարիան կունենան 8-ական միավոր: Առաջատարներին կարող են հավասարվել մի շարք թիմեր, իսկ շրջանցելու հնարավորություն ունի միայն Խորվաթիան, որը մրցում է Գերմանիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում