ՉԼ. «Լիվերպուլը» դարձավ միանձնյա առաջատար, «Սևիլյան» վերադարձավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի E խմբի չորրորդ տուրում տանտերերը հաղթանակներ են տոնել:

«Լիվերպուլն» «Էնֆիլդում» խոշոր` 3:0 հաշվով պարտության է մատնել «Մարիբորին»: Մեկական անգամ աչքի են ընկել Մոհամեդ Սալահը (49՛), Էմրե Ջանը (64՛) և փոխարինման մտած Դանիել Սթարիջը (90՛): 53-րդ րոպեին Ջեյմս Միլները չի իրացրել 11-մետրանոց հարվածը:

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Սևիլյան» 2:1 հաշվով առավելության է հասել «Սպարտակի» նկատմամբ: Անդալուսցիներին առաջ են մղել Կլեման Լենգլեն (29) ու Էվեր Բանեգան (59), իսկ մոսկվացիները պատասխանել են միայն Զե Լուիշի մեկ գոլով (78):

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Չորրորդ տուրից հետո «Լիվերպուլը» 8 միավորով դարձավ միանձնյա առաջատար, իսկ «Սևիլյան» 7-ով վերադարձավ երկրորդ հորիզոնական: «Սպարտակը» 5 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Մարիբորը» 1-ով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում