Ագուերոն` «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Նապոլիի» դեմ արտագնա խաղում (4:2) «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն գոլ է խփել ու ռեկորդ սահմանել:

«Քաղաքայինների» կազմում դա արգենտինացու 178-րդ գնդակն էր, ինչի շնորհիվ նա դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Նախկին ռեկորդը պատկանում էր 1930-ական թվականներին հանդես եկած Էրիկ Բրուկին, ով աչքի է ընկել 177 անգամ: Նման ցուցանիշի հասնելու համար «Կունին» պահանջվել է 264 խաղ: 29-ամյա ֆուտբոլիստն անգլիական թիմում է հանդես գալիս 2011 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում