Ռամոս. Ովքեր մտածում են, թե «Ռեալը» կոտրվել է, ցույց կտանք նրանց տեղը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմից» կրած պարտության (1:3) հետևանքների մասին:

«Հասկանում ենք, որ վերջին արդյունքները հիասթափեցրել են մեր երկրպագուներին, բայց «Ռեալը» միշտ կարողացել է վերադառնալ: Ովքեր մտածում են, թե մենք կոտրվել ենք, ցույց կտանք նրանց տեղը:

Իմ փորձից գիտեմ, որ մի քանի խաղ պարտվելուց հետո անմիջապես սկսում են ճգնաժամի մասին խոսակցությունները: Հարկավոր է պահպանել հանգստությունն ու համախմբվածությունը: Մեր սիրելի մրցաշարում` Չեմպիոնների լիգայում, մենք նախկինի պես ողջ ենք: Չենք կասկածում, որ շուտով «Ռեալում» ամեն ինչ լավ կլինի»,- իսպանացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում