Եվրոպա լիգայում Ֆիլիպո Ինձագիի երազանքի եզրափակիչը

«Միլանի» նախկին հարձակվող ու մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է «ռոսոներիի» հեռանկարների մասին, ինչպես նաև ասել, թե Եվրոպա լիգայում ինչպիսի եզրափակիչ է ցանկանում տեսնել:

««Միլանը» միշտ պետք է հանդես գա Չեմպիոնների լիգայում, բայց հիմա թիմը վերափոխվում է, ուստի Եվրոպա լիգայի հանդիպումներին հարկավոր է պատասխանատվությամբ մոտենալ:

Երազում եմ Եվրոպա լիգայի եզրափակչում տեսնել «Միլան» – «Լացիո» խաղը: Դա կլինի հանդիպում իմ հարազատ ակումբի և այն թիմի միջև, որը մարզում է եղբայրս: Հիասքանչ տեսարան կլիներ»,- իտալացու խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Լացիոն» գլխավորում է Ֆիլիպոյի եղբայրը` Սիմոնե Ինձագին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում