Գվարդիոլա. Սիրահարվել եմ «Նապոլիի» ֆուտբոլին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Նապոլիի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը (4:2):

«Երկու շաբաթվա ընթացքում «Նապոլիին» երկու անգամ հաղթելն անհավանական նվաճում է: Հպարտ եմ իմ սաներով, որովհետև հասկանում եմ, թե որքան ուժեղ մրցակցի հաղթեցինք: Սիրահարվել եմ «Նապոլիի» ցուցադրած ֆուտբոլին: Առաջին 20 րոպեների ընթացքում նրանք մեզ որոշում կայացնելու ժամանակ չէին թողնում:

Մեր ակումբների խաղաոճերը շատ նման է: Մենք վերահսկում ենք գնդակը և պրեսինգի դիմում: Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես իմ թիմը գործեց 2:2 հաշվի ժամանակ»,- կատալոնացու խոսքերն է փոխանցում «Mediaset Premium»-ը:

Հիշեցնենք, որ 4-րդ տուրից հետո «քաղաքայինները» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում