Նեյմարը կրկին դժգոհ է

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի ու գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հարաբերությունները շարունակում են վատթարանալ:

Lefigaro.fr-ն տեղեկացնում է, որ բրազիլացուն դուր չեն գալիս մարզումների ժամանակ մրցակցի խաղի տեսանյութերի վերլուծությունները, որոնց բասկը մեծ նշանակություն է տալիս: 25-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ դրանք չափազանց շատ ժամանակ են խլում:

Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի ու մարզչի միջև հարաբերությունները սկսել են փչանալ, երբ Էմերին նրան չի տվել բոլոր ստանդարտներն իրացնելու իրավունքը, այլ այն կիսել է բրազիլացու և Էդինսոն Կավանիի միջև: Էմերին հարձակվողին չի վերաբերվում որպես թիմի գլխավոր աստղի, այլ մյուսներին հավասար է դասում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նեյմարը սկսել է զղջալ «Բարսելոնայից» հեռանալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում