Եվրոպա լիգա. «Միլանը» կրկին չկարողացավ հաղթել ԱԵԿ-ին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի D խմբի չորրորդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է ԱԵԿ-ին ու կրկին չի կարողացել հաղթանակ տոնել: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այդ հաշիվն էր գրանցվել նաև երկու շաբաթ առաջ տեղի ունեցած երրորդ տուրի մրցավեճում:

«Ռոսոներին» միակ իրական շանսն ունեցել է 57-րդ րոպեին, երբ Ռիկարդո Մոնտոլիվոյի հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Տեսանյութ

Այդ խմբի մյուս մրցավեճում «Աուստրիան» Խորվաթիայում 4:1 հաշվով պարտության է մատնել «Ռիեկային»: Տանտերերի կազմում մեկնարկային կազմում է եղել Երևանի «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուխոն, ով 53-րդ րոպեին փոխարինվել է: Հյուրերից դուբլ է ձևակերպել Դոմինիկ Պրոկոպը:

Այսպիսով, չորրորդ տուրից հետո բոլոր թիմերը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորություններ են պահպանում: «Միլանը» 8 միավորով առաջատարն է: ԱԵԿ-ը վաստակել է 6, «Աուստրիան»` 4, իսկ «Ռիեկան»` 3 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում