«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա անսովոր ժամի

Վերջնականապես հայտնի են դարձել իսպանական «սուպերկլասիկոյի»` «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման օրն ու ժամը: Այդ մասին գրում է as.com-ը:

Լա լիգայի 17-րդ տուրում նախանշված մրցավեճն անցկացվելու է դեկտեմբերի 23-ին: «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայանալիք խաղի մեկնարկը նշանակվել է ցերեկային ժամի՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

Հիշեցնենք, որ 10-դ տուրից հետո «Բարսելոնան» 28 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 20 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում