Եվրոպա լիգա. «Արսենալը»` մեկ ոտքով փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի «H» խմբում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Ցրվենա Զվեզդային», սակայն չի կարողացել հաղթանակ տոնել: Գրանցվել է 0:0 հաշիվը:

Պահեստային կազմով հանդես եկող լոնդոնցիները տարածքային առավելություն են ունեցել, սակայն գոլային պահեր սերբերը գրեթե հավասար են ստեղծել:

Այդ խմբի մյուս խաղում «Քյոլնը» սեփական հարկի տակ խոշոր` 5:2 հաշվով պարտության է մատնել ԲԱՏԷ-ին: Գերմանական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Յուա Օսակոն:

Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ «Արսենալը» 10 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ցրվենա Զվեզդան» հավաքել է 5, ԲԱՏԷ-ն` 4, իսկ «Քյոլնը»` 3 միավոր:

«Զինագործները» գործնականում ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիրը: Նրանց հարկավոր է մեկ միավոր վաստակել, իսկ դա չանելու դեպքում` ԲԱՏԷ-ին տանը չպարտվել 3 գնդակի տարբերությամբ:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում