Կամային հաղթանակ` ջախջախումով. «Գոլդեն Սթեյթը» վերգտնում է իրեն (տեսանյութ)

NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվել է «Սան Անտոնիոյին» ու տպավորիչ հաղթանակ տոնել:

Հանդիպման ընթացքում չեմպիոնը զիջել է 19 միավորի տարբերությամբ, սակայն կարողացել է քամբեք կատարել, այնուհետև ջախջախել Սփըրսին: Գրանցվել է 112:92 հաշիվը: «Ուորիորզի» կազմում ամենաարդյունավետը եղել է Քլեյ Թոմփսոնը, ով վաստակել է 27 միավոր: Տեխասցիներից առանձնացել է ԼաՄարկուս Օլդրիջը` 24 միավոր, 10 անդրադարձ:

Համեմատաբար անհաջող մեկնարկից հետո (7 տուրում 3 պարտություն), «Գոլդեն Սթեյթը» սկսել է վերգտնել իր նախկին խաղը: Նախորդ մրցավեճում Սթիվ Քերի սաները 141:113 հաշվով ջախջախել էին «Քլիփերսին»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում