Վենգեր. Մանչեսթեր ենք մեկնում հաղթանակի հետևից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպման մասին:

«Ինձ համար դժվար է մեկնաբանել «Մանչեսթեր Սիթիի» խաղը, որովհետև նրանց ոչ բոլոր հանդիպումներն եմ դիտում: Անգլիայում շատ են բարձրակարգ թիմերը և «քաղաքայինները» դրանցից մեկն են:

Առաջիկա մրցավեճում 3 միավոր է խաղարկվելու: Մենք Մանչեսթեր ենք մեկնում հաղթանակի հետևից»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա կիրակի` նոյմեբերի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում