Կասորլայի ոտքը, որը 8 վիրահատության է ենթարկվել (լուսանկար)

«Արսենալի» կիսապաշտպան Սանտյագո Կասորլան «Marca» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ ներկայացրել է իր աջ ոտքի լուսանկարները: Իսպանացին այդ ոտքի աքիլեսյան գարշապարի 8 վիրահատության է ենթարկվել, որոնցից հետո սարսափելի սպիեր են մնացել:

32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ կարող էր զրկվել ոտքից, երբ վիրահատաություններից մեկից հետո արյան մեջ վարակ է առաջացել ու գանգրեն սկսվել:

«Բժիշկն ասաց՝ պետք է ուրախ լինեմ, եթե կարողանամ քայլել»,- նշել է կիսապաշտպանը:

Ներկայումս Կասորլան շարունակում է ապաքինվել վնասվածքից: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի վերջին:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում