Չեմպիոնների լիգա. 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Ռոմայի» հարձակվող Ստեֆան էլ Շարավին: Եգիպտական արմատներով իտալացին դուբլի հեղինակ է դարձել «Չելսիի» դեմ տնային խաղում (3:0):

25-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 60 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը (34%), իսկ երրորդը` Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևը (2%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում