Էմերի. Լավ կլինի, որ Նեյմարը չմասնակցի խաղին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը չի մասնակցելու Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Անժեի» դեմ արտագնա հանդիպմանը: Այդ մասին հայտնել է փարիզիցների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

«Նեյմարն այսօր իրեն լավ չէր զգում: Զգացվում են Չեմպիոնների լիգայում ստացած թեթև վնասվածքի հետևանքները:  Մենք խորհրդակցեցինք բժիշկների հետ և որոշեցինք` Նեյմարի համար լավ կլինի, որ նա չմասնակցի առաջիկա հանդիպմանը»,- բասկի խոսքն է մեջբերում AFP-ն:

«Անժեի» դեմ խաղը բաց կթողնեն նաև Տյագո Մոտան, Մարկինյոսը և Անխել Դի Մարիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում