Մեկնարկել է շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը

Մոսկվայում մեկնարկել է շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի խաղարկությունը, որը նվիրված է Միխայիլ Բոտվիննիկի հիշատակին: Գավաթի խաղարկությունն անցկացվում է մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների շրջանում: Մրցաշարին մասնակցում են 11 երկրների շախմատիստներ:

Մասնակիցների կազմեր

Պատանիներ

  • Արմեն Բարսեղյան – Հայաստան
  • Արամ Երիցյան – Ռուսաստան
  • Այդին Սուլեյմանլի – Ադրբեջան
  • Նիկոլոզի Կաչարավա – Վրաստան
  • Իվան Սկիցկո – Մոլդովա
  • Ազատ Նուրմամեդով – Թուրքմենստան
  • Մատվեյ Պապունիդի – Բելառուս
  • Մերժան Բարմագամբետով – Ղազախստան
  • Սարդոր Բոլտաև – Ուզբեկստան
  • Բակիտ Տինիբեկով – Ղրղզստան
  • Մեհրիդդին Շարիֆով – Տադջիկստան

Աղջիկներ

  • Մարիամ Մկրտչյան – Հայաստան
  • Գովհա8 Բեյդուլաևա – Ադրբեջան
  • Լյուդմիլա Զայցևա – Ռուսաստան
  • Եկատերինա Պիպիա – Վրաստան
  • Արինա Կուզիչ – Բելառուս
  • Յուլիա Խեգայ – Ուզբեկստան
  • Մերդժեն Բատիրովա – Թուրքմենստան
  • Սաբրինա Աբրորովա – Տադջիկստան
  • Արուժան Շաուկեն – Ղազախստան
  • Վալենտինա Ռոտարու – Մոլդովա
  • Ալազիա Միրլան Քիզի – Ղրղզստան

Պատանիների մրցաշարում աղյուսակը գլխավորում է Արմեն Բարսեղյանը, ով 4 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Արամ Երիցյանը, Իվան Սկիցկոն և Ազատ Նուրմամեդովը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

Աղջիկների մրցաշարում առաջատարն է Արինա Կուզիչը, ով ունի 3.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 1 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում